Այն, որ Բորիկը տվել է «վոինի» անունը, պատահական չէ. նա ակնարկել է, որ հենց «վոինը» կարող է կանգնել հեղափոխության գլխին ու Նիկոլին փողոցով իբր տապալել: Բայց արդյոք Բորիկի մատնանշած թեկնածուն կարո՞ղ է օբյեկտիվորեն արդարացնել իրեն:
Փաստերը հուշում են, որ Նիկոլին միայն փողոցով հաղթելն անիրատեսական է, իսկ անիրատեսական է նաև այն պատճառով, որ չնայած ամեն ինչին՝ հանրության մի ստվար մասի մոտ «վոինը» ընդունելի կերպարի չի համարվում, ավելին՝շատերը նախընտրում են Նիկոլին որպես այսպես ասած չարյաց փոքրագույն: Այինքն՝ ինքնին «վոինի» կերպարը վանող է:
Նիկոլի դեմ ոչ մի «վոին» հեղափոխություն չի անելու. հեղափոխություն անող լինեին, Նիկոլը նույն Գրիգոյան Մհերին իր մոտ չէր պահի. Նրանք շատ իմաստներով մի են: Նիկոլին հեռացնելու միակ իրական տարբերակը փողոց գեներացնելն ու դրան զուգահեռ խորհրդարանում իմպիչմենտի պրոցեսն իր տրամաբանական ավարտին հասցնելն է, իսկ փողոց գեներացնելը, փաստ է, միայն մեկ քաղաքական ուժի լուծելիք խնդիրը չի կարող լինել. գործին պետք է «կպնել» միասին, մինչդեռ Բորիկին կերկոխ անողներն այժմ որդեգրել են թամաշա անողի կեցվածք ու «ձվի մեջ մազ են փնտրում», որ Սեժ Սարգսյանին փնովեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4827
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



