Մուրազի Բորիկը բավական քննադատորեն է արտահայտվել ընդդիմության ծրագրերի վերաբերյալ՝ պնդելով, թե չունեն պլան «բ»: Նա հարց է բարձրացրել՝ ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե մասնակցելով ընտրություններին՝ չհաղթի: Ավելին՝ Բորիկը խոստովանել է, որ ընդդիությունը պատրաստ չէ ընտրություններին ու չգիտի՝ ինչ է լինելու, եթե ընտրոթյուններն անցկացվեն ոչ թե ամռանը, այլ ասենք գարնանը:

Նիկոլի հետ ընտրությունների գնալու թիվ մեկ ջատագովը, ինչպես հայտի է, եղել ու մնում է «վոինը». 2021-ին խոստանում էր «կռել», «չկռեց», հիմա խոստանում է իրական ռևանշ՝ հավատացնելով՝ Նիկոլը վերարտադրվելու ոչ մի ձև չունի:

Ի՞նչ է ասում ընդդիմության մյուս՝ քաղաքականությունն ու պրոցեներն անհամեմատորեն ավելի լավ պատկերացնող թևը: Ասում են, որ չարժե կրկնել 2021-ի սցենարը. պետք է թույլ չտալ Նիկոլին ընտրություններ կազմակերպել, իսկ դրա համար պետք է հաղթական ավարտին հասցնել իմպիչմենտի պրոցեսը՝ գործընթաց, որի հաջողությունից ամենաշատն է վախենում «վոինը»:

Բորիկը «վոինի՞ց» է դժգոհում՝ նկատի ունենալով վերոգրյալը: Ակնհայտորեն այո. Բորիկն արձանագրել է, որ իսկապես չկա ոչ մի պլան «բ», իսկ եթե այս անգամ էլ կրկնվի 2021-ի տատմությունը, ապա այն երազանքները, որոնք նա կապում է «վոինի» հաղթանակի հետ, կարող են փշրվել ապակու պես. ասում են՝ պատգամավոր դառնալու ծրագրեր ունի «վոինի» «խոսող հլուխը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել