Աննան շարունակում է Կոնֆուցիոսի օգնությամբ ինքնաարտահայտվել, և այս անգամ ուշագրավ է ստացվել նրա մի մեջբերում: «Վարպետն ասաց. «Բարձր արժանիքներով մարդն ուտում է առանց փորը լցնելու, կեցարան ընտրում է առանց հարմարավետություն պահանջելու, աշխատավայրում ջանասեր է, խոսքի մեջ՝ խոհեմ: Նա ձգտում է շրջապատված լինել առաքինի մարդկանցով իր որոշումներն առավել ուժեղացնելու համար: Նման մարդու մասին իսկապես կարելի է ասել, որ նա սիրում է կրթվել»»,-մասնավորապես՝ գրառել է Աննան:

Ի՞նչ է Աննան սրանով ցանկացել ապացուցել, բնավ հասկանալի չէ՝ հաշվի առնելով փաստը, որ նույն Նիկոլը նկարագրված կերպարի անտիպոդն է. ոչ թե ուտում է, այլ միանգամից երկու «բլդուղով» ծամում-կուլ տալիս, ինչի մասին փաստող կադրեր կան համացանցում, կեցարան ընտրում է՝ ելնելով դրա հարմարավետությունից, աշխատավայրում ջանասեր է միայն մարդկանց մոլորեցնելու հարցում, խոսքի մեջ խոհեմությունն էլ Նիկոլից մղոններով հեռու երևույթ է, իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարգի մարդկացնով է նա շրջապատում, ապա այստեղ քննակելու բան առհասարակ չկա. բավական է նայել ՔՊ-ականներին, որպեսզի հարցի պատախանը սպառիչ լինի:

Աննան երևի կարծում է՝ որքան շատ մեջբերումներ անի չինացի իմաստունից, այնքան ավելի հեշտ կլինի մարդկանց «աչքերին թոզ փչել»: Բայց Աննան չի հասկանում, որ իր մեջբերումները միայն է՛լ ավելի են Նիկոլի ու իր թերություններն ընդգծում, քանի որ այն իդեալները, որքնք Կոնֆուցիոսն է քարոզում, հակառակ են նրան, ինչին Նիկոլն է ձգտում:
Աննայի ու Նիկոլի կենսափիլիսոփայության հիմքը հեդոնիզմն է. կոնֆուցիոսականությունը նրանցից շատ հեռու մի բան է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել