ՔՊ-ական Դավոյան Արփոն է մեկնաբանել երրորդ նախագահի՝ Դավիթ Համբարձումյանի գործի վերաբերյալ հայտարարություններն ու քննադատել նրան: Պարզվում է՝ Արփոյի սրտովը չի եղել, որ Սարգսյանն իր տարակուսանքն է հայտնել՝ մանավանդ սահմանված պատժաչափի հետ կապված. նախագահը «դաժան» էր որակել համբարձումյանի նկատմամբ կայացված որոշումն ու նկատել, որ այն պայմանավորված է իշխանությունների ցանկությամբ՝ համաներման հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու: Արփոն փորձել է ստեղծել տպավարություն, թե իբր իրենց առաջ նման խնդիր դրված չի եղել:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դատական համակարգը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի: Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռը (6 տարի 3 ամիս ազատազրկում) դաժան համարելը, մեր իրականւթյունից բխող օբյեկտիվ գնահատական է. չտեսնել այստեղ հստակ միտում կարող է միայն կույրը: Ավելին՝ երրորդ նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն Համբարձումյանի գործի համատեքստում, այլև համարել այն որպես հանրային ահազանգ առ այն, որ երկիրը ձեռքից գնում է. եթե դատական համակարգը ծառայում է իշխանության քաղաքական շահերին, ապա ցանկացած քաղաքացի՝անկախ սեռից ու տարիքից, կարող է դառնալ Նիկոլի թիրախ՝ անկախ ունեցած մեղքի աստիճանից։ Իսկ կոնկրետ Համբարձումյանի գործը հերթական ապացույցն է, որ Հայաստանում արդարադատությունը շարունակում է մնալ լոկ քաղաքակն գործիք, իսկ արփոների հայտարարությունները՝ այդ իրականությունը քողարկելու խղճուկ փորձ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել