ԱԺ-ում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի՝ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող անարդարությունների վերաբերյալ հարցին՝ Գալյան Սրբուկն ապշեցուցիչ պատասխան է տվել՝ ի ցույց դնելով յուր մտավոր կարողությունների սահմանափակ հնարավորությունները: «Էն, որ մեր նախարարության անունը Արդարադատության նախարարություն է, չի նշանակում որ, ինչպես պարոն Վարդանյանն էլ նշեց, մենք պատասխանատու ենք մեր երկրում արդարադատություն իրականացնելու համար: Այն, որ մեր նախարարության անունը արդարադատության նախարարություն է, չպետք է քաղաքացիների մոտ թյուր ընկալում ստեղծի առ այն, որ մեր երկրում արդարության մթնոլորտի, արդարադատության իրականացման պատասխանատուն նախարարություն է, որովհետև նախարարությունը որևէ երկրում նման երևույթի պատասխանատուն չի կարող լինել»,-հայտարարել է վերջերս սեքսուալ սկանդալի ճիրաններում հայտնված Գալյան Սրբուկը:

Հարց՝ այդ դեպքում Սրբուկի նախարարությունն ինչի՞ համար է այս երկրում պատասխանատու՝ հաշվի առնելով այն, որ այն նախևառաջ համապատասխան ոլորտում քաղաքականություն մշակողն ու դրա իրագործման վերահսկողն է: Որտե՞ղ պետք է քաղաքացիները գտնեն իրեց հարցերի պատասխանները, թե՞ միանգանից պետք է զանգել ասենք Հակոբյան Աննային՝ ի սկզբանե իմանալով, որ իշխանական ընտանիքն է այս երկրում թե՛ դատարանը, թե՛ դատավորը, թե՛ դահիճն ու «բարերարը»:

Սրբուկը չի՞ հականում, որ քաղաքացիների ընկալման մեջ նախարարությունն է հենց այն պետական մարմինը, որը կոչված է՝ ապահովելու արդարության մթնոլորտը՝ օրենսդրական բարեփոխումների, դատական համակարգի վերահսկողության և իրավական քաղաքականության միջոցով։ Եթե սրբուկը հրաժարվում է պատասխանատվությունից, ապա ո՞վ է այն կրելու, ումի՞ց է քաղաքացին, կոպիտ ասած, «սպռոս» անելու։

Հետևություն՝ կա՛մ Գալյան Սրբուկը, լինելով նախարար, դեռևս չի հասկացել՝ որտեղ է գտնվում ու ինչ է շինում, կա՛մ ուղղակի չի ցանկացել Նիկոլի կերած բողկերն իրեն վերագրել՝ ակնարկելով, որ այս երկրում արդարադատության և այլնի համար մի պատասխանատու կա՝ Նիկոլը, իսկ իրենք ընդամենը պատեհապաշտ ուսապարկեր են,որ ընդամենը լուծում են սեփական բարեկեցության հարցը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել