Դասախոսը, որ եկեղեցու դեմ իրականացվող արշավի պայմաններում հանդես է գալիս հայ ժողովրդի հոգևոր արմատների ու գլխավոր ազգային կառույցի պաշտպանությամբ, փաստորեն, դարձել է գաղտնի նկարահանման զոհ, ինչը խոսում է ՔՊ-ականների ու նրանց ընտանիքների շրջանում տիրող բարքերի մասին: Այսուհետ նրանց ու նրանց ընտանիքի անդամների հետ ցանկացած լեզու թրջող մեկը պետք է իմանա, որ կարող է գաղտնի նկարահանվել ու դառնալ ինչ-որ «գործ տվողի» զոհ:
Հետքրքիր է՝ երբ նույն Նիկոլը կամ նրա «կնիկը» տարբեր առիթներով իրենց թույլ են տալիս օգտագործել շատ վատ բառապաշար, ՔՊ-ական արուսներն ինչո՞ւ գաղտնի կամ ափաշքյարա նկարահանումներ չեն անում ու չեն բողոքում, իսկ գուցե դասախոսի գլխին եկածը եկեղեցու հարցում ոչ նիկոլահաճո դիրքորոշո՞ւմն է: Դժվար թե «ֆուցն»-ն ունենար այսքան մեծ նշանակություն, եթե դասախոսը լիներ ասենք սորոսական կամ ՔՊ-ի հետ աֆիլացված մեկը՝ սրտում կրելով «Իրական Հայաստանի» թրքաբարո տեսլականը
ԵՊՀ-ի սորոսական ռեկտորը երկրի գլխավոր կրթօջախը վերածել է ՔՊ-ի դուքյանի,ինչը թերևս զարմանալի չէ. նրան այդ պաշտոնում հենց դրա համար են նշանակել, ի՞նչ է, սիրուն աչքերի՞…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4804
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



