ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը, փորձելով պատասխանել հարցին՝ այսպիսի Հայաստանին ԵՄ-ն ընդունելո՞ւ է իր շարքերը, հայտարարել է, թե իրենց իշխանության մեծագույն ձեռքբերումն ազատ և անկախ դատարաններն են: Այսպսով՝ Սոնիկը երևի ցանկացել է վստահեցնել, թե ԵՄ-ն, տեսնելով Հայաստանի դատարանների վիճակը, ՔՊ-ին պետք է ասի «հա»:

Միանգամից շատ կոնկրետ հարց՝ եթե Հայաստանում դատարաններն ազատ ու անկախ են, ինչո՞ւ է, օրինակ, այսօր Դավիթ Համբարձումյանը բանտում: Եթե Համբարձումյանը չլիներ վարչապետի թեկնածու՝ իմպիչմենտի գործընթացի շրջանակներում, Նիկոլը նրա տեղն իմանալո՞ւ էր: Կամ եթե իսկապես նա հանցանք է գործել, ինչպես քարոզում են ՔՊ-ում, ինչո՞ւ այդ մասին միայն հիմա հիշեցին: 7 տարի է՝ ՔՊ-ն իշխանության է, ի՞նչն էր խանգարում իշխանություններին ավելի վաղ՝ ասենք 2022-ին կալանավորել Համբարձումյանին:

Ղազարյան Սոնիկի հայտարարությունների վրա կարելի է միայն ղժժալ. ցանկացած մեկը՝ լինի ուզբեկ կամ հայ, եթե ծանոթ է Հայաստանի դատաիրավական համակարգի իրական վիճակին, այլ ռեակցիա չի կարող տալ Սոնիկի ասածներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել