Պակիստանը որոշել է հոկտեմբերի 28-ի և 29-ի որոշակի ժամերի փակել իր օդային տարածքը Հնդկաստանի արևմտյան Ռաջաստանի և Գուջարաթի նահանգներում լայնածավալ զորավարժությունների պատճառով։

Այս մասին հաղորդում է պակիստանյան The Nation պարբերականը։ Հնդկական լրատվամիջոցների տվյալներով՝ Հնդկաստանը պատրաստվում է հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 10-ը Պակիստանի հետ իր արևմտյան սահմանի երկայնքով անցկացնել «Տրիշուլ 2025» մարտական խոշոր վարժանքներ, որոնք կընդգրկեն ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ուժերը։

Զորավարժություններին պատրաստվելիս Հնդկաստանի իշխանությունները նաև սահմանափակել են Գուջարաթի և Ռաջաստանի օդային տարածքի որոշ հատվածներ։ ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ հոկտեմբերի սկզբին Պակիստանը երկարաձգել էր հնդկական ինքնաթիռների թռիչքների արգելքն իր օդային տարածքում մինչև նոյեմբերի 23-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել