Գաղտնիք չէ, որ Նիկոլի իշխանության հատկապես վերջին տարիներին քարոզչական դաշտում նկատվում է հետևողական հակառուսական գիծ, որ արտահայտվում է թե՛ իշխանապատկան կամ իշխանամերձ մեդիայում, թե՛ ՔՊ-ականների հռետորաբանության մեջ։ Նիկոլը նույն ԱԺ ամբիոնից մեկ անգամ չէ, որ դրսևորել է ընդգծված հակառուսական հակումներ, տարածել այնպիսի հայտարրություներ, որոնք ընթերցելիս մարդու «մազերը բիզ-բիզ են կանգնում». մասնավորապես՝ հայտաարել է, որ չի կանխել պարտության հանգեցրած պատերազմը, որ Հայաստանը երրորդ երկրի ազդեցությունից դուրս բերի:
Այսպիսով՝ Ռուսաստանը ներկայացվում է որպես ոչ վստահելի գործընկեր, որի հետ Հայաստանի հարաբերությունները իբր խոչընդոտում են երկրի ինքնիշխան զարգացմանը. Միութենական պետությանը միանալու անթույլատրելիության մասին քարոզը հենց այս կոնտեքստում է տարվում։
Ի՞նչ նպատակով է հետանդել Աննան՝ «Ռուսախոս երկրների կանանց առաջնորդության զարգացման» սեմինարին ուղարկելով իր թարթափն ընկածներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը ներկայանում է որպես ռուսախոս աշխարհի մաս. չներկայանար, ինչո՞ւ պետք է Աննայի «դեսպանները» ներկա գտնվեին այդ սեմինարին:
Նպատակները կարող են լինել տարբեր. գուցե կանայք փորձելու են լրտեսել ու հավելյալ տեղեկություններ հաղորդել արևմտյան հատուկ խառայություններին, գուցե Չինաստանին հաճոյանալու համար է Աննան այս քայլն արել, գուցե ՌԴ-ին է ուղերձ հղում առ այն, որ պատրաստ են առնվազը որոշակիորեն «կաշի փոխել», եթե Մոսկվան Նիկոլին շատ չընդդիմանա, գուցե ընտրություններից առաջ են փորձում ինչ-որ ուղերձ հղել՝ փորձելով ընդդիմությանը զրկել Մոսկվայի բացարձակ աջակցությունից ու որոշներին Նիկոլի կողմը թեքել: Տարբերակներ կարող են շատ լինել:
Ինչ էլ լինի, մի բան հստակ է՝ Աննան Հայաստանը մտադիր է Թուրքիայի տակ մտցնել, իսկ այդ դեպքում ՌԴ-ն այստեղ ավելորդ է դառում ու արագորեն լիկվիդացվում: Ուստի եթե Մոսկվան չի որոշել իսկապես լքել տարածաշրջանը՝ այն հանձնելով թուրքերին, ապա այնտեղ ուղղակի պարտավոր են չտրվել Աննայի խաբկանքներին՝ սթափ գնաատելով իրավիճակը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4792
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



