Հայտարարելով, որ պատերազմի համար Ադրբեջանին ոչ ոք չդատապարտեց, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Բաքուն ուժով վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը՝ Անդոնը պնդել է, թե Հայաստանի բանակը 94-ից ի վեր հզոր չի եղել, իսկ պատերազմից առաջ Հայաստանի բանակի վիճակը թույլ չէր տալիս հաղթանակ կերտել:

Իսկ հետաքրքիր է՝ Նիկոլը գիտե՞ր այդ մասին, գիտե՞ր, բանակը վատ վիճակում է, եթե գիտեր, ինչո՞ւ էր տավուշյան դեպքերից հետո բռերով մեդալներ բաժանում զինվորականներին ու հայտարարում, թե հայոց բանակն անպարտ է, տարածաշրջանի առյուծն է, փառավոր գելխեղդ է ու էլի եսիմ ինչ: Կամ եթե գիտեր, որ բանակի վիճակը վատ է, ինչո՞ւ էր Ստեփանակրետում Արցախը որպես Հայաստան հռչակում՝շատ լավ իմանալով որ դա կազուս բելի է:

Հետևությունը մեկն է՝ կա՛մ Նիկոլն այնքան տխմար էր, որ Աննայի կողմից ելակախեղդ եղած բանակի խնդիրների մասին ուղղակի չգիտեր, կա՛մ դիտմամբ էր սադրում, որ պատերազմով հողերը հանձներ:

Ինչ վերաբերում է 94-ից ի վեր Հայաստանի բանակի վիճակին, ապա Անդոնի խոսքերը բավական մերկապարանոց են հնչում՝ նկատի ունենալով փաստը, որ նախկին բոլոր իշխանությունները կարողացել են Արցախը պահել, փաստացի երկորրդ հայկական պետություն կառուցել ու ազիկներին կզցնել: Այդ հարցում գերկարևոր դեր է խաղացել բանակը: Ուղղակի Նիկոլը եկավ, քանդեց այն, փորձառու հրամանատարների գլուխը կերավ ու հանձնեց Արցախը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել