ՔՊ-ական Գրիգորյան Նարեկը հայտարարել է, թե ՔՊ-ն ընտրություններին երբեք պետական ռեսուրս չի օգտագործել, երբեք կեղծիքների չի դիմել:

Սույն ՔՊ-ականի հայտարարությունը կարելի է որակել՝ իրականությունից կտրված, քանի որ նա անտեսել է այն բազմաթիվ փաստերը և մտահոգությունները, որոնք բարձրաձայնվել են վերջին տարիների ընտրությունների ընթացքում։ Օրինակ՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական և 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում բազմաթիվ ահազանգեր էին հնչել՝ վարչական ռեսուրսի չարաշահմանը վերաբերող: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և տեղական դիտորդական կազմակերպությունների զեկույցներում պարբերաբար նշվում է իշխող կուսակցության և պետական կառույցների միջև սահմանների լղոզման մասին, ինչն առնվազը խաթարել է հավասար մրցակցային պայմանները և կուսակցությունների համար ստեղծել անհավասար մեկնարկային դիրքեր: Ընդդիմադիր ուժերը և անկախ մամուլը բազմիցս բարձրաձայնել են պետական և համայնքային կառույցներում աշխատողների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների մասին, երբ մարդիկ, աշխատանքը կորցնելու վախից ենելով, ստիպված էին լինում մասնակցել ՔՊ-ի հանրահավաքներին: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա դրանք հատկապես առանձնացան վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ բազմաթիվ քննադատություններով ու դեպքերով. դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ներգրավում էին Ավինյան Տիկոյի շտաբի աշխատանքներում, ինչը վարչական լծակների բացահայտ օգտագործում էր:

Ասել, իհարկե, կարելի է ամեն ինչ, սակայն կարևոր է, որ մարդու բերանից դուրս եկածը հիմնավոր լինի: Գրիրգորյան Նարեկի դեպքում գործ ունենք ընդամենը հանրային կարծիքի մանիպուլացման հետ, որի նպատակը ՔՊ-ին նոր իմիջ հաղորդելն է: Բայց Տխմարները չեն հասկանում, որ ժողովուրդը վաղուց է հասկացել, թե ով է Նիկոլն իրականում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել