Աննան փոխել է իր ֆեյսբուքյան հետնանկարը. Հայաստանի խորհրդանիշներով է զարդարված նորը, սակայն նկարում բացակայում է հայ ժողովդի գլխավոր սիմվոլը՝ Արարատը:

Նախ՝ նկատենք, որ Աննան իրավունք չունի՝ ոչ միայն նման նկար տեղադրելու իր ֆեյսբուքյան էջում, այլև տալու նկարում պատկերվածների անունները, քանի որ իր ամբողջ գործունեությամբ ու գաղափարախոսությամբ նա հակահայ է, ապա՝ ինքնին Արարատի պատկերի բացառումը չափազանց խոսուն է և համապատասխանում է այն քարոզին, որ տևական ժամանակ ոչ միայն ինքը, այլև Նիկոլն է տանում. կոչ են անում Արարատը համարել ոչ թե Հայաստանի կամ հայ ժողովրդի, այլ Թուրքիայի սիմվոլ, քանզի, բա չեք ասի, Արարատը Թուրքիայի ներկայիս տարածքում է:

Այսպիսով՝ Աննան չի կարողացել կոծկել իր իրական էությունը, որքան էլ փորձել է իբր Հայաստանի սիմվոլների երկրպագու հայուհի թվալ: Ընդհակառակը՝ բացառելով Արարատի պատկերը՝ է՛լ ավելի է ընդգծել իր իսկական էությունն ու առաքելության բնույթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել