ՔՊ-ական Դավոյան Արփոն մեղադրել է ընդդիմությանը ադբեջանական ԶԼՄ-ներ կարդալու համար ու հայտարարել, թե այդ մամուլում տեղ գտած հրապարակումների վրա հենվելով է, որ ընդդիմադիրներն իբր հասարակության շրջանում տագնապ են տարածում ու խոսում պատերազմի մասին, փնովում «Խաղաղութան խաչմեուկը» ու վաշինգտոնյան հռչակագիրը և այլն: Ըստ Արփոյի՝ դա Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի տարր է, որին մասնակից է նաև ընդդիմությունը:
Բայց հակառակորդի մամուլը վերլուծելը քաղաքականության մեջ ընդունված պրակտիկա չէ՞, չէ՞ որ այն թույլ է տալիս հասկանալ հակառակորդի տրամադրությունները, քարոզչական մեխանիզմները և հնարավոր վտանգները։ Ցավոք, իշխանությունների կողմից «հիբրիդային պատերազմի» թեզը հաճախ օգտագործվում է որպես ներքին ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Փոխանակ պատասխանելու ընդդիմության բարձրացրած հարցերին իշխանական պատգամավորն ընդդիմախոսներին ներկայացնում է որպես թշնամու գործակալներ։ Սա քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ է․ հասարակության մեջ առկա վախերն ու մտահոգությունները ներկայացվում են ոչ թե որպես իրական խնդիրների արտացոլում, այլ որպես արտաքին թելադրանք։
Իրականում հիբրիդային պատերազմը հենց ՔՊ-ն է, որ Հայաստանի դեմ մղում է. ընդդիմադիրներին ներկայացնելով որպես «հակապետական» տարր՝ ՔՊ-ականները խորացնում են հասարակական թշնամանքն ու ճեղքվածքը: Ընդդիմությունն ընդամենը կոչ է անում վերլուծել իրավիճակն ու չսահամանփակվել Նիկոլի պոպուլիստական հայտարարություններով, չթմրել ու կրած կորուստներից հետևություններ անել, ինչը, իհարկե, արփոներին ձեռնտու չէ. եթե հասարակությունն ամբողջոթամբ թմբիրից դուրս գա, ՔՊ-ականները կարող են ողղակի ոչնչացվել ոչ միայն քաղաքական առումով…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել