ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ ղեկավար կազմին հերթական անգամ փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի հանձնարարականը, որ Պարեկային ծառայությունը պետք է շարունակի Հանրապետությունում հայտնաբերել մգացված ապակիներով երթևեկող վարորդներին: 

Ա. Խուդինյանը հայտնել է նաև, որ խտրականություն չպետք է դրվի՝ ով է ավտոմեքենայի սեփականատերը, ով է վարորդը, պետական է, թե ինչ-որ օլիգարխի. մգացված ապակիներով ավտոմեքենաներ Հանրապետությունում չպետք է լինեն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի, պարեկներ Վարդան Միսակյանի, Մանե Բադալյանի գլխավորությամբ Նուբարաշենի վարչական տարածքում նկատել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որի կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված: 

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է, ով փորձում էր պարեկներին համոզել, թե «մի արձանագրեք, ես հետո «պլյոնկեքը» կհանեմ»: 

Սակայն նրա խնդրանքը պարեկների կողմից մերժվեց ու նա իր ձեռքով ավտոմեքենայի կողային առջևի ապակիների վրայից հեռացրեց մուգ թաղանթները: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Հ.-ն պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Երևանի քաղաքապետարանի բաժիններից մեկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել