Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի արտադրամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Kia» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը: 

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Գետիկյանն ու Տիգրան Հարությունյանը: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիականության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունները և թե ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել