Tert.am-ը գրում է.


Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցուցադրել է իր նոր՝ «Հվասոն-20» միջմայրցամաքային հրթիռը։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ հրթիռի հեռահարությունը  թույլ է տալիս հարվածել ԱՄՆ-ում գտնվող թիրախներին: «Հվասոն-20»-ից բացի, ԿԺԴՀ բանակը շքերթին ներկայացրել է նաև այլ առաջադեմ զենքեր, այդ թվում՝ հիպերձայնային հրթիռներ։

Իր ելույթում Կիմ Չեն Ընը խոսել է «հերոսական մարտական ոգու» և «հաղթանակի» մասին, որը, ենթադրաբար, հյուսիսկորեական զորքերը ձեռք են բերել «արտասահմանյան մարտադաշտերում՝ միջազգային արդարադատության և իրական խաղաղության անունից»։ Մեկուսացված և պատժամիջոցների տակ գտնվող Հյուսիսային Կորեան վերջին անգամ նման մեծածավալ ռազմական շքերթ անցկացրել է 2023 թվականին՝ նշելով ԿԺԴՀ-ի հիմնադրման 75-ամյակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել