Tert.am-ը գրում է․
Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի հետ քննարկել է «բոլոր սուր խնդիրները»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ալիևի հետ բանակցություններում քննարկվել է Բաքվում ձերբակալված ռուսաստանցիների հետ կապված իրավիճակը, և եթե այո, պատրաստ է արդյոք Ադրբեջանը նրանց ազատ արձակել:
Հիշեցնենք՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները սրվել են 2024-ի դեկտեմբերին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումից վեց ամիս անց: 2025-ի ամռանը Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալությունները տեղի են ունեցել նախորդ տարիների սպանությունների հետաքննության շրջանակներում: Բաքուն, ի պատասխան ռուսաստանցիների, ձերբակալություններ է իրականացրել Ադրբեջանում։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/10/09/putin/4246121
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել