Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 60-ամյա Արայիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոեմեքենայով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Մ.-ն է:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել