Անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կողմից զեկույցի չհրապարակման փաստին՝ ՔՊ-ական Եղոյան Արմանը կոչ է արել դավադրապաշտական տեսությունների մեջ չընկնել: «Մեր ժողովուրդն արդեն հոգնել է էս կոնսպիրոլոգիաներից: Խնդրոմ եմ մարդկանց սրտերը, մտքերը մի գրգռեք անընդհատ»,-մասնավորապես՝ կոչ է արել «Եղոն» ու ասել, որ պետք չէ ամեն թաքցրած բանից ընկնել խորհդավորության մեջ:
Իսկ հետաքրքիր է՝ «Եղոյին» չի՞ հետաքրքրում, թե մարդիկ ինչու են անհանգստանում կամ հաճախ դավադրություններ փնտրում: Հիշեցնենք, որ ժամանակին, երբ Նիկոլին հարց էին տալիս՝ ի՞նչ ես բանակցում, չէր ասում, պնդում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում է ու լավ է անում: Արդյունքում տեղի ունեցավ մեծագույն ողբերգություն: Հիմա այսքանից հետո «Եղոյին» ի՞նչ է թվում, իշխանություններն իրավունք ունե՞ն՝ վստահություն ակնկալելու ոչ միայն քաղաքական ուժերից, այլև հասարակությունից:

«Եղոյի» հորդորը մարդկանց սրտերը չգրգռելու մասին, իրականում հնչում է որպես ՔՊ-ին հանգիստ թողնելու կոչ։ Մինչդեռ ժողովրդավարության պայմաններում քննադատությունն ու հարցադրումները ոչ միայն բնական են, այլև ունեն կենսական նշանակություն. ո՞վ է Հայաստանը հռչակել՝ ժողովրդավարության բաստիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել