Hraparak.am-ը գրում է․
Հայաստանում ամուսնալուծությունների դեպքերը տարեցտարի աճում են։ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տվյալներով, այս տարվա հունվար-օգոստոսին գրանցված յուրաքանչյուր 1000 ամուսնության համար արձանագրվել է 354 ամուսնալուծություն։
ԱՎԿ-ի հաղորդմամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը զգալիորեն աճել է. 2024-ի նույն ամիսների ընթացքում 1000 ամուսնության հաշվով արձանագրվել էր 292 ամուսնալուծություն։
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում երկրում արձանագրվել է 3 179 ամուսնալուծություն, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 4.5 տոկոս աճ է ցույց տալիս։
Միևնույն ժամանակ, Հայաստանում նկատվում է ամուսնությունների թվի նվազում. եթե 2024-ի հունվար-օգոստոսին գրանցվել էր 10 405 ամուսնություն, ապա այս տարվա առաջին ութ ամիսների տվյալներով այդ թիվը հասել է 8 985-ի, որը կազմում է 13.6 տոկոսի անկում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fa0a824449dec8e8913d42490db79940
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



