Ուշագրավ է, որ այս համագործակցության մասին երեկ տեղյակ չէին Վանեցյանի կուսակցությունում, կուսակցության վարչության անդամ Սոս Հակոբյանը մեր հարցից զարմացավ, ասաց, որ տեղյակ չէ, ապա գրառում արեց Ֆեյսբուքում, թե իրենք ողջունում են Բաբայանի կողմից Էջմիածնի քաղաքապետի իրենց թեկնածուին պաշտպանելու քայլը, սակայն․ «Դրանից դուրս որեւէ քննարկում չենք ունեցել»։
Մեր աղբյուրներն ասում են, որ Սամվել Բաբայանը տարբեր քաղաքական ուժերի է դիմել՝ առաջարկելով համագործակցություն, դրա դիմաց խոստանալով արցախցիների ներուժն իրենց օգտին մոբիլիզացնել:
Անգամ իշխանական ինչ-որ օղակների հետ է քննարկումներ ծավալել, սակայն բոլորը զգուշորեն են նրա առաջարկներին մոտեցել, քանի որ կասկածել են, թե Բաբայանը արցախցիներին մոբիլիզացնելու հնարավորություններ ունի։
Իսկ Վանեցյան-Բաբայան համագործակցությունը ոմանց մոտ հատկապես տարակուսանք է առաջացրել, քանի որ Սամվել Բաբայանը ժամանակին մեղադրում էր Վանեցյանի խնամուն` Արցախի նախկին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանին հանձնելու հարցում։ Թե ինչպես է ստացվելու այս երեք անձի համագործակցությունը, դժվար է ասել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b398bb41e8f3bc56b2a97fd3f9478c76
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել