Պարզվում՝ Մուրազի Բորիկը որոշել է փոխել հայ հասարակության որակը. տեսնելով Միքայել սրբազանի շուրջ կատարվող անարդարությունը՝ Բորիկն առաջարկել է ներսից փոխել հասարակության որակները՝ համաձայնվելով այն մտքի հետ, որ իրենք իրենց տեղում պետք է բացատրեն հասարակութանն իր ունեցած թերությունները:

Բորիկի հայտարարությունը բավական հավակնոտ է, այնպես չէ՞: Երեկ՝ մեկ, այսօր՝ երկու, և Բորիկը դարձել է հասարակություն կերտող ֆիգուր այս երկրում, ինչը թերևս աղետալի չէր լինի, եթե Բորիկն ինքը չունենար խնդիրներ՝ անձնական հատկանիշների հետ կապված. «փողին մուննաթ» սկզբուքնով լրագրողական գործունեություն ծավալող այս սուբյեկտն ապրիորի չի կարող հավակնել այն դերին, որի մասին խոսել են ինքն ու տխրահռչակ հյուրը: Այո, հասարակության որակներն այսօր լավագույնը չեն, բայց հասարակության հետ աշխատանքը չափազանց կարևոր ու լուրջ գործ է, որպեսզի վստահվի Բորիկի կարգի դեմքերին, որոնք փողի դիմաց ճիշտը սուտ են սարքում,սուտը՝ ճիշտ:

Խոսքի ազատությունը, իհարկե, վատ բան չէ, բայց այն իր թերություններն ունի. չի կարելի ամեն մեկին խոսափող ու հնարավարություն տալ՝ հասարակության որակների հաշվին փող դիզելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել