Այսօր Ինժեներական քաղաքում մասնակցել եմ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի բացման հանդիսավոր արարողությանը:
Իմ խոսքում ընդգծել եմ, որ Հայաստանն այսօր ունի բոլոր կարողությունները ստեղծելու իր սեփական ինժեներական արտադրանքները թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային տնտեսության համար։
Նշել եմ, որ ժամանակն է մտածելու մեր սեփական «Samsung»-ները ստեղծելու և դրանք աշխարհին ներկայացնելու մասին՝ շեշտելով, որ հենց Ինժեներական քաղաքում գիտությունն ու նորարարությունը կարող են դառնալ նոր հայկական արտադրանքների հիմքը։
Առաջիկա երկու օրերին ցուցահանդեսային ձևաչափով կներկայացվեն հայաստանյան ընկերությունների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը՝ ընդգծելով Հայաստանում ճարտարագիտական ոլորտի ապագայի տեսլականը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/pfbid0YArKB25QYgbWYdVjQx7dods4YcJQb3cDXhnvKg744swzmtBpqTJDNZxi7w7hv2U3l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



