Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում։
Բագրատ Սրբազանի և իր հետ միասին կալանավորված մյուս 17 արդարների ազատությունը վերանվաճելու ձևն էլ է մեկը՝ անօրեն իշխանությունների հեռացում։
Մնացած բոլոր քաղբանտարկյալների ու ապօրինի հետապնդվողների խնդիրների լուծումն էլ կրկին նույնն է։
Ավելին ասեմ՝ ողջ Հայաստանի ազատագրման ուղին է նույնը՝ դավաճան իշխանությունների հեռացում։
Ֆեյսբուքյան ավատարբերը չեն օգնելու։ Փոքրիկ ցույցերը չեն օգնելու։ Ջղայն մեկնաբանություններն ու հարցազրույցները չեն օգնելու։ Բոլոր այս խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը։ Ու որքան շուտ այս գործը գլուխ բերվի, այնքան քիչ կտառապեն մեր հոգևոր հայրերը, մեր ընկերներն ու մեր ժողովուրդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել