Թե ով է ներշնչել Աննային կամ ում է պատրաստվում Աննան ներշնչել, թերևս կարելի է կռահել. Աննայի ներշնչանքի աղբյուրը Էրատոն է, իսկ Աննայով ներշնչվողներն էլ՝ այն միամիտները, որոնք ընկել են նիկոլական քարոզչության թարթափն ու ինքնախաբեության մատնվել՝ կարծելով, թե Աննան առհասարակ ինչ-որ դրական բան անելու ընդունակ մեկն է:
Իրականում Աննայի մոտ երևի փողը պակասություն է արել. Չինաստանում է, չէ՞, իսկ այնտեղ պետք է իսկուհուն վայել կյանքով ապրել, իսկ լավ ապրելու համար էլ փող է պետք, փող գտնելու համար էլ պետք է փող ունեցողների հետ միևնույն սեղանի շուրջ նստել, «կուտ տալ» նրանց ու «քերել», ու թող փորձվի մեկնումեկը չանսալ Աննայի հրավերին. մի ժամ հետո բիզնեսները կփակվեն՝ վերածվցելով «88»-ի:
Աննայի նախաձեռնությունները, որքան էլ ներկայացվեն որպես հանրությանն օգուտ բերող, իրականում ընկալվում են որպես ցուցադրական միջոցառումներ, որոնք ավելի շատ ծառայում են քաղաքական և անձնական իմիջի ամրապնդմանը, քան հասարակության լայն շերտերի խնդիրների լուծմանը։ Եթե իսկապես նպատակ կա՝ աջակցելու սկսնակներին, ապա անհրաժեշտ է ոչ թե շքեղ ընթրիքներ կազմակերպել, այլ ապահովել թափանցիկություն, հաշվետվողականություն և հավասար հնարավորություններ բոլորի համար, այնինչ հայտնի է, որ «Իմ քայլը» հիմնադրամը բազմիցս քննադատվել է ֆինանսական թափանցիկության բացակայության համար:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4686
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



