Նիկոլին վտանգավոր են թվում անգամ խանութների ու ֆուտբոլային թիմերի անվանումները. նա այդտեղ տեսնում է հայկական պահանջատիրություն: Քըլըչը, ըստ երևութին, «Լամա Ռուբոյի» դեմը դրել է՝ եթե ուզում եք բացենք սահմանը, ինչ ունեք-չունեք անվանափոխեք: Այնպես որ՝ շատ շուտով Հայաստանում սուպերմարկետների անվանումների հատուկ ցանկ է պետությունը կազմելու ու ստիպելու է տնտեսվարողներին ընտրել անվանումները հենց այդ ցանկից, իսկ ով որ հրաժարվի ենթարկվել, խանութներն Աննան ձեռքներից խլելու է ու «88» կանվանի:
Ինչ վեաբերում է եվրոպական ֆուտբոլային ակումբներին, ապա Նիկոլն այստեղ մի շատ կարևոր բան մոռացել է նկատի առնել՝ ո՛չ իտալացները, ո՛չ անգլիացիներն ու իսպանացիները ցեղասպանության չեն ենթարկվել ու իրենց բնօրրանից բռնի ուժով դուրս չեն դրվել: Իսկ հայերի հետ դա տեղի է ունեցել: Նիկոլն ուզում է լեգիտիմացնել Ցեղասպանությունն ու ստիպել հայությանն այն մոռացության մատնել: Ստիպում է, որ ինքը շարունակի մնալ իշխանության. այն կորցնելու դեպքում կյանքի երաշխւք չունի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4647
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



