168.am-ը գրում է․

Մոսկվայում տեղի ունեցող Համաշխարհային հանրային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է.

«ՀՀԿ-ի իշխանության օրոք Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշինքը կայուն կերպով ամրապնդվեց։

Դրա վառ օրինակը երկու երկրների նախագահների միջև 2010 թվականին ստորագրված համաձայնագիրն էր՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու վերաբերյալ։

ՀՀԿ-ն շարունակում է ակտիվորեն զարգացնել հարաբերությունները «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։
Մեզ համար Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է ռազմավարական և բնական դաշնակից։

Այս առումով թույլ տվեք մեջբերել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Հայաստանը երբեք չի ունեցել, չունի և չի կարող ունենալ ավելի արդյունավետ դաշնակից, քան Ռուսաստանի Դաշնությունն է»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել