Բացի այդ՝ ներսից ինֆորմացիա են փորձում ստանալ ապօրինի գործարքների վերաբերյալ։ Զուհագեռ իրավապահներին է հանձնարարել նյութեր հայթայթելել կաթողիկոսի դեմ։ Փաշինյանը չի հրաժարվել Վեհարանը վեհափառից ազատելու մտքից, եւ վերջերս ԱԺ-ում ասաց, որ ինքը Էջմիածնի կենտրոնական հրապարակում «հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում» են անելու, որը կլինի այդ գործընթացի «կուլմինացիան». «մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը»։
Կա տեսակետ, որ հարձակումը կարող է իրականացվել հաջորդ տարի` ընտրությունների նախաշեմին, որով կամ քաղաքացիական բախում կհրահրեն եւ երկրում արտակարգ դրություն կհայտարարեն ու ընտրությունների ժամկետը կերկարաձգեն, կամ` էլ եկեղեցու դեմ տարած «հաղթանակով» հոգեբանական ճնշում կգործադրեն ընտրողների վրա, որ չմասնակցեն ընտրություններին եւ իրենք վերարտադրվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել