ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Չինաստանի, Բելառուսի, Սինգապուրի, Թայվանի և ԱՄԷ-ի ընկերությունների դեմ, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 16-ին։

Գերատեսչության զեկույցի համաձայն՝ այս ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։

Նշվում է, որ սահմանափակումների ենթակա ընկերությունները ապրանքներ են մատակարարել Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտին և մատակարարումներ են ուղարկել Միացյալ Նահանգներ՝ առանց համապատասխան թույլտվության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել