Հետաքրքիր լոգիկա ունի Գագոն, այնպես չէ՞… Փաստորեն՝ նա կարծում է, որ եթե ասենք մի 28 օր թշնամին չի կրակել, ուրեմն տարածաշրջանում լիարժեք խաղաղություն է տիրելու հավերժ: Գագոն, որ հետևում է թշնամական ԶԼՄ-ներին, չի՞ լսել, թե ինչեր է Իլհամը հայերի մասին բոլորովին վերջերս դուրս տվել՝ անվանելով թշնամի, հիշելով Խոջալուի մասին,թե՞ տեղյակ չէ, որ Իլհամը յուր քաղաքացիներին նոր ID քարտեր է բաժանում,որտեղ ադրբեջանցիները որպես արևմտաադրբեջանցիներ են նշվում(խոսքը նրանց մասին է, ովքեր ծնվել են սովերատական Հայաստանի տարածքում): Գուցե դպրոցներում հայերի հանդեպ թշնամանքի սերմանո՞ւմն է կանգ առել, չենք իմանում, այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ գագոն վստահությամբ խաղաղության մասին է Գագոն բարբաջում:
Միայն Գագոն չէ, իհարկե, որ խաղաղության մասին սիրում է հեքիաթներ պատմել. բոլոր ՔՊ-ականներն էլ դա են անում ու անելու են առաջիկա ամիսների ընթացքում, քանի դեռ Նիկոլին չեն վերատրադրել: Բայց հենց դա տեղի ունեցավ, շատ կարճ ժամանակ հետո ադրբեջանցիները կա՛մ ոտքով են հասնելու Երևան, կա՛մ, եթե ոտքերը ցավան, տանկերով՝ Երևանի կենտրոնական փողոցներ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4576
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



