Պարզվում է Յանդեք տաքսին ոչ միայն հոր գներն է դնում տարիֆների վրա, այլև ամեն հարմար առիթով, իր վարորդների օգնությամբ, հաճախորդներից գումարներ է գանձում։ Տաքսի ես կանչում կցված քարտով վճարելու պայմանով, տաքսիստը կանգնում է ուրիշ տեղ, նշում է, որ հասել է, հետո գրում ու ասում է, որ մեքենան խափանվել է, «ատմենա կտա՞ք»։ Չեղարկում ես պատվերոն ու հոպ, ձեզնից գանձեց 400 դրամ։ Ինչի՞ համար, ո՞նց, դա էլ չես կարող պարզել։ Երևի իրենց վարորդների հետ չաթով շփվելն այդքան արժե․․․

Սա հերթական անբարեխիղճ ծառայությունների մատուցման մասին է խոսում, որը ոչ մեկ չի կարգավորում ու հետևողական չի լինում։ Անտեր երկիր, անտեր ծառայություններ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել