Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ անունը չեն հրապարակում։
MakaryanNews-ը որոշակի մանրամասներ է պարզել այդ ողբերգական դեպքից։ Մեզ ասացին՝ սպանությունը կատարելու մեջ կասծակվողը 68-ամյա կնոջ հարազատ որդին է։ Մեզ պատմեցին, որ նա ծեծելիս է եղել դստերը, ինչին միջամտել է մայրը, որ կանխի որդու կողմից թոռան հանդեպ բռնությունը, ինչից հետո կատաղած տղամարդը դստերը թողել ու հարձակվել է մոր վրա։ Ասացին՝ արդուկով է հարվածել մորը, ինչից հետո պարան է գցել վզին՝ կա՛մ դրանով վերջնական խեղդամահ անելու, կա՛մ իմիտացիա ստեղծելու, թե իր կողմից սպանված մայրը ինքնասպանություն է գործել։
Բացի այդ, մեր տեղեկություններով՝ կասկածյալը մոտ տասը տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունում սպանած է եղել նաև իր կնոջը, ինչի համար դատապարտվել է ազատազրկման, տարիներ անց ազատ արձակվել և տեղափոխվել Հայաստան՝ բնակվելով Չարենցավանում։ Կնոջը սպանելուց տարիներ անց, փաստորեն, հիմա էլ մորը որոշեց սպանել։
Նյութի աղբյուր՝ https://t.me/MakaryanVahe/11525
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



