Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել թուրքի պլանն առաջ տանող Անդրեասյան Ժաննան ու տեղեկացրել, որ այս ուսումնական տարին անվանել են անվտանգ և ապահով կրթության տարի: «…Մեր հաստատությունները պետք է լինեն միջավայրեր, ուր ամեն օր շտապում ես՝ սիրով, նորը բացահայտելու և ստեղծագործելու ակնկալիքով…»,-մասնավորապես՝ հայտարարել է Ժաննան:
Ժաննան, որ ամբողջությամբ այլասերել է հատկապես դպրոցական կրթությունը՝ թիրախավորելով հայագիտական առարկաները, փաստորեն, մատաղ սերնդին «նոր բան» սովորեցնելու նպատակ ունի: Ամենամեծ հարցն էլ այն է, թե որն է այդ նորը:
Այդ նորը թերևս Աննայի կրթարշավային տրամաբանությունից բխողն է. դպրոցականներին փորձելու են առավել ինտենսիովերեն նախապատրաստել «խաղաղության դարաշարջանին»՝ ստիպելով ասենք Արցախի կամ արցախյան գոյամարտի մասին իմանալ ինչ-որ կցկտուր տվյալմեր: Վերջիվերջո պատահական չէ, չէ՞, որ պատմութան համապատասխան դասագրքերում այդ թեման շատ մակերեսորեն է արծարծվել:
Միաժամանակ Ժաննան կոչ է արել ուսումնառողներին լավ սովորել, որ լավ ապրեն: Ա՛յ սա արդեն ամբողջությամբ նիկոլական թեզ է. Ժաննան լսել է վերջին ասուլիսում Նիկոլի այն հայտարարությունը, որ Կառավարոթյունը մի հոգի է ու որոշել է նրա աչքը «աչքը մտնել» ու առաջ է մղել այն քարոզչական նարատիվը, որն առավելագույնս է ընդգծում Նիկոլի նյութապաշտությունը: Ժաննան էլ է նյութապաշտ. նրա համար ևս կրթությունն ընդամեմը լավ ապրելու միջոց է: Այդպես չլիներ, դեռ երկար-եկար տարիներ առաջ Նժդեհին գրանտի դիմաց ֆաշիստ կհռչակե՞ր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել