Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նեթանյահույին դատապարտելուց հետո Նիկոլը նույն ասուլիսում ու ավելի մեծ ջանասիրությամբ դատապարտել է Բայդենի վարչակազմում հայ-ադրբեջանական խաղաղության ու ապաշրջափակման հարցերով զբաղված նախկին փոխպետքարտուղար Օ’Բրայանին. ամերիկացին հայտարարել էր, որ Վաշինգտոնում կատարվածն Ադրբեջանի շատ մեծ հաղթանակն է, քանի որ Հայաստանը հայտնվել է խոցելի վիճակում, իսկ հակամարտության բուն պատճատը մնացել է անլուծելի: Այսպիսով՝ Նիկոլը ոչ միայն դատապարտել է անձամբ Օ’Բրայանին, այլև Բայդենի վարչակազմին՝ վարչակազմ, որի հանդեպ բացահայտ ատելությամբ էր լցված Իլհամը՝ հրաժարվելով Հայաստանի հետ բանակցել նրանց միջնորդությամբ: Նիկոլը մեղադրել է ամերիկացիներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու համար՝ միաժամանակ գովաբանելով Թրամփին, որը, ի տարբերություն, Բայդենի, հասավ հաջողության՝ ըստ Նիկոլի:

Ստացվում է՝ ամերիկացի նախկին պաշտոնյան շատ ավելի հայասեր է ու հայաստանասեր, քան «յան»–ով վերջացող ազգանուն ունեցող Նիկոլը. ի տարբերություն Նիկոլի Օ’Բրայանն ասել է ճշմարտությունն ու վատ վիճակի մեջ դրել ՔՊ-ին՝ փչացնելով իշխանական պրոպագանդիստների տրամադրությունը: Անգամ օտարներն են ապշել, թե ինչպիսի եռանդով ու հրճվանքով է Նիկոլը Վաշինգտոնում կապիտուլացվել՝ լիզելով Իլհամի բութը:

Իրականում ոչ մի անբնական բան այստեղ չկա. Նիկոլը հո նոր չէ՞, որ Իլհամի պուճուրն է դարձել՝ դառնալով թուրքի համբակը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել