Նման տխմար, իրաիանությունից կտրված հայտարարություններ ավելի հաճախ են հնչելու, քանի որ ընտրություններին մնացել է առավելագույնը 1 տարուց էլ պակաս. նախպընտրական տարի է, ու Նիկոլը փորձելու է իր լոպազությամբ իբր ձայներ հավաքել, իրեն լսողներին հիմարի տեղ դնել ու գայթակղել:
Հարց է առաջանում՝ «բարեկեցություն» ասվածը Նիկոլն ինչպե՞ս է պատկերացնում, ի՞նչ է հասկանում դրա տակ: Եթե Հայաստանը պատմական առավելագույնին է հասել, ապա ինչո՞ւ են մեր երկրում թոշակները սարսափելի ցածր՝ բնավ ոչ համահունչ այն գներին, որոնք հաստատվել են լայն սպառման ապրանքների շուկայում: Մեկ այլ հարց՝ արցախցիների տեղավորման խնդիրը պետությունը լուծե՞լ է: Տասնյակ հազարավոր արցախցիրներ այսօր ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ տուն ու շատ մեծ վախով են նայում իրենց վաղվա օրվան. հեռանկար ու ապագա Նիկոլի երկրում չեն տեսնում: հարցերի ու նկատառումների այս շարքը կարելի է երկար շարունակել:
Բարեկեցության պատմական առավելագույնի այս երկրում միայն ՔՊ-ականներն ու նրանց հետ աֆիլացվածներն են հասել: Դեռ մինչև երեկ ոչ մի բան էին, ոչ ոք, իսկ այսօր դարձել են մուլտիմիլիոնատերեր՝ սովորական մարդկանց վերևից նայելով: Ա՛յ թող դրանք լսեն Նիկոլի բարբաջանքն ու գլխով անեն, իսկ հասարակ ժողովուրդը կարող է միայն հայհոյել սրանց,քանի որ ոչ մի լավ բան ՔՊ-ից չի տեսել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4547
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



