Համացանցի վրացական տիրույթում տեսանյութ է տարծվել, որտեղ խոսվում է, որ Քոբուլեթիում հայ երիտասարդ է խեղդվել։ Մեկնաբանությունների բաժնում հայ օգտատերերը նշում են, որ ճանաչում էին խեղդվածին, նա 24-ամյա երիտասարդ է, անունը Սերոժ (Սերգեյ), Գառնի գյուղից։ Նշվում է նաև, որ նա նշանած հետ է եղել, ում հաջողվել է դուրս գալ ալեկոծ ծովից, իսկ երիտասարդը խեղդվել է։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական հանգսատավայրերում, եղանակային իրավիճակով պայմանավորված, ծովն ալեկոծ է և փրկարարները շրջում են ափերով ու հանգստացողներին կոչ անում չմտնել ծովը։
Վրաստանի ՆԳՆ-ից հաստատել են, որ երեկ Սև ծովի Քոբուլեթիի հատվածից երիտասարդ տղամարդու ջրահեղձ եղած մարմին են դուրս բերել։
Տեսանյութը՝ BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել