Tert.am-ը գրում է.
ՀԷՑ-ի համար Հանձնաժողովի սահմանած աշխատավարձային ֆոնդից բացի, որը կոնկրետ թիվ է, 2015-ից մինչ այսօր ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11.6 մլրդ դրամ ավելի գումար՝ մոտավորապես ամիսը 150 մլնի կարգի: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:
«Հիմա ամիսը 150 մլն դրամ դեռ սեփականատերը տալիս է, իրենք 20 մլն կրճատել են և դա ներկայացնում են որպես բարեգործություն, որ 1000 աշխատող, որոնք 200 հազար են ստանում, տաս տոկոս ավելի են ստանալու: Արդյոք ավելի բարոյական չէր լինի այդ ամեն ինչն անելուց առաջ ասել՝ սա սեփականատիրոջ միջոցներն են, ոչ թե աշխատավարձային ֆոնդի միջոցներն են»,- ասաց նա:
Ղազինայնը նշեց, որ սեփանակատերն անքակտելի իրավունք ունի իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշել՝ չի ուզում տրամադրել այդ ամսական 150 մլն-ը տեղավորվեք աշխատավարձային ֆոնդի մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



