Panorama.am-ը գրում է.
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է քրեական հետպանդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկմանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ պաշտպանության կողմը ծանոթանալով վարույթի նյութերին՝ արձանագրել է՝ քրեական գործով միջնորդական վարույթը կատարվել է դատավարական օրենքի էական խախտումներով, ուստի ստեղծված փաստաիրավական վիճակը հիմք է հանդիսանում սույն փուլում Ս. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու։
Նա նշեց, որ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտումներով, չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, չեն կարող օգտագործվել որպես ապացույց։
«Միջնորդում եմ անթույլատրելի ճանաչել քրեական վարույթը, ձեռք բերած բոլոր ապացույցները ու դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը»,- ասաց Մակինյանը։
Մեղադրող դատախազը դեմ արտահայտվեց միջնորդության քննարկմանը. «Միջնորդությունն այս փուլում ենթակա է մերժման, քանի որ պատշաճ փուլում չի ներկայացվել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



