ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է Կրեմլը։

Պուտինը ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքները։ Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական դիվանագիտական ջանքերին։

Բացի այդ, քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել