«…Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։ Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն, և այդ ռազմավարության արտահայտությունն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որի պայմաններում հնարավոր դարձավ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև…»,-մասնավորապես՝ անկեղծացել է Նիկոլը:
Նիկոլի հայտարարությունը «թարգմանաբար» նշանակում է հետևյալը՝ բազմահազար հայորդիներ ընկան ռազմի դաշտում, Հայաստանը կորցրեց Արցախը, դարձավ ծաղրի առարկա, որպեսզի ՌԴ-ն դուրս մղվեր տարածաշրջանից՝ կորցնելով իր ազդեցությունը: Այսինքն՝ Նիկոլը սեփական ժողովրդին մորթել, գիտակցաբար պարտվել է, որպեսզի Արևմուտքը հագենա, որպեսզի Թուրքիան առաջ գա: Նույն բանը Զելենսկի՞ն չի անում: Մորթում է սեփական ժողովրդին, ամեն օր տարածքներ է կորցնում, բայց երկիրը պատերազմից դորս չի բերում, դուրս չի բերում, քանի որ Արևմուտքն այդպես է ուզում:
Ինչ վեաբերում է սուվերենությանը, որը Նիկոլն իբր պաշտպանել է, ապա նույնիսկ կույրին է տեսանելի այն փաստը, որ ոչինչ այդ բառն այսօր Հայաստանում չի նշանակում. Իլհամի ղազը լինելը ինքնիշխանության հակառակն է նշանակում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4529
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



