Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում: Այս մասին հաղորդվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

Նշվում է, որ Սոֆի Լագուն նշանակվել է Ֆրանսիայի նոր դեսպան Ադրբեջանում։

«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Ֆրանսիային, մեր շահերին և մեր հայրենակիցներին Ադրբեջանում որպես դեսպան։ Ես կկատարեմ այս առաքելությունը՝ շարունակելով Անն Բուայոնի ուղին։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան թիմի հետ միասին ես անհամբեր սպասում եմ ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանը մեր երկրի և Եվրամիության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում: Կհանդիպենք շուտով», – գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել