Երբ ազգակործան նիկոլը դեռ 2022-ին վայրահաչեց, որ՝ «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», մենք մի քանի տասնյակ արժանապատիվ ծնողներով դատի տվեցինք այդ ոչնչությանը։ Բնականաբար նիկոլի դատավորները նիկոլի չէին դատի, գլխներից ձեռք չէին քաշել։ Ես խոսք ասացի դատարանում ու զգուշացրեցի, որ թուրքը բոլորիդ տունն ա մտնելու։ Ու մոտ է այդ օրը։ նիկոլի տեսքով ա մտնելու ձեր տներ, ասի ոնց շմնչեք, ոնց արտաշնչեք, որ թուրքին չբորբոքեք, խաղաղությունը չվտնագեք...
Չդատեցին այդ ժամանակ նիկոլին, դեմը ոչ ոք չառավ, ձեռքը չբռնեցին ու եկանք հասանք 2025-ի օգոստոս, որտեղ արդեն մի ամբողջ 10 օր է խաղաղության մեջ ենք ապրում, որովհետև էտ խաղաղությանը խանգարողները մեր էրեխեքն էին, որոնց հիշատակը, պարզվում է, պետք է աննայի ու նիկոլի գրած ուղեցույցով խնկարկենք...
Նորից եմ կրկնում. ձեր «խաղաղությանն» ու համերգներին փաստորեն մեր էրեխեքն էին խանգարում. իրանց զոհեցին, մաս-մաս արեցին, տվեցին ծնողներին, որ դուք, ձեր փալաս նիկոլի հետ կյանքը վայելեք, մեզ դատեք, հետո սովորեցնեք, թե ոնց պիտի պահենք մեր էրեխեքի հիշատակը, հետո գնաք լոպեսների համերգին ու վիճակագրություն դառնաք նիկոլի ձեռքին, թե քանի անդար հայ կա էս երկրում....
Մեր տներում խաղաղությունը մեռավ այն օրը, երբ մեր տղերքը մնացին մարտի դաշտում՝ առանց պետության, առանց երկրի ղեկավարի, առանց գեթ մի արժանապատիվ պատասխանատուի։ Իսկ հիմա դուք ուզում եք, որ մենք կանգնենք կողք-կողքի ձեր հետ, երգենք ու պարենք, որովհետև նիկոլը հրահանգել է խաղա՞ղ ապրել, թուրքին չհիշեցնե՞լ, որ ինքը թուրք է։
Էս ո՞նց եք պատկերացնում՝ որ մենք մոռանանք մեր էրեխեքին, մեր տան լռությունը, մեր սեղանի դատարկ տեղերը։ Ես ո՞նց ներեմ իմ մինուճարին զոհողին։ Ո՞նց եք պատկերացնում, որ զոհվածի ծնողը գնա ձեր սրբապիղծ համերգներին ու ծափ տա։ Մի քանի սոված ծնողի աննան տարել, նստացրել ա կողքը, 2 աման հաց ա տվել, նրանք էլ հոգիները ծախած զոհվածի մայր են ներկայանում, գիտեք թե դա՞ է իրական պատկերը։ Գետինը մտեք դուք ու ձեզ հերոսի մայր ասողները, հոգեվաճառ սատանաներ։ Ձեզնից ի՞նչ մայր։ Շունը ձեզնից բնազդով է, իր ձագին վնասողին գոնե ատամ է ցույց տալիս։ Դուք դա էլ չարեցիք...
Ոչ, էդ ձեր խաղաղությունը սուտ է, էդ ձեր երջանկությունը կառուցված է մեր էրեխեքի արյան վրա։
Թքել եմ ձեր խաղաղության վրա, եթե իմ որդին չպետք է վայելեր այն ու իր զոհվելուց հետո միայն պիտի որոշեին, որ թուրքն էլ առաջվանը չի։ Ողորմելի շներ, մեր էրեխե՞քն էին ձեզ խանգարում։
Ձեր «խաղաղությանը» մենք երբեք չենք ծափ տա, ոչնչություններ։ Մեր ծափերը միայն մեր հերոս էրեխեքինն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել