Ըստ տեղեկությունների, որոնք տեղ են գտել նաև մամուլում, ԱԱԾ-ում տեկտոնական տեղաշարժեր են տեղի ունենում. Նիկոլի կողմից վերջերս ԱԱԾ տնօրեն նշանակված Սիմոնյանի ուղիղ հրահանգով համակարգից հեռացվում են բազմաթիվ կադրեր գրեթե ամենօրյա ռեժիմով: Ընդ որում՝ ազատումները տեղի են ունենում առանց հիմնավորման. սպաներին ուղղակի տեղեկացնում են, որ այլևս գործազուրկ են դարձել ու համակարգի հետ է՛լ կապ չունեն:

Ասում են՝ տեղի ունեցողը քաղաքական նախապատճառներ ունի. ազատվում են նախկինների հետ դույզն-ինչ առնչություն ունեցած կադրերից:

Իրականում, սակայն, շատ հնարավոր է, որ տեղի ունեցողը շատ ավելի գլոբալ պրոցեսի դրսևորում է՝ պայմանավորված ոչ միայն ներքաղաքական դրդապատճառներով: Նիկոլը Սյունիքը դարձրել է «Թրամփի ուղի», այսինքն՝ փաստացի տվել է Ամերիկային, ինչը նշանակում, որ Հայաստանն առաջիկայում, եթե, իհարկե, ամեն ինչ բարեհաջող ավարտվի, կտրուկ կերպով վերակողմոնրոշվելու է ու պոկվելու է ՌԴ-ից՝ դրանից բխող հետևանքներով: Հայտնի է նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն մեծամասամբ ՌԴ ազդեցության տակ գտնվող կառույց է եղել միշտ՝ մի աշխարհաքաղաքական բևեռի, որի հետ հարաբերությունները խորքային վերանայման են ենթարկվելու, եթե «Թրամփի ուղին» սկսի գործել: Հետևաբար՝ միանգամայն հնարավոր է, որ Սիմոնյանի կողմից իրականացվող Նիկոլի հրահանգի խորքային իմաստը համակարգը ռուսական ազդեցությունից ձերբազատելն է, ազատվելն այն կադրերից, որոնք կապեր ունեն Հյուսիսի հետ: Նրանց կարող են փոխարինելու գալ Արևմուտքում կրթություն ստացածներն ու տեղական նիկոլականները՝ ԱԱԾ-ն քաղաքականապես ավելի ընկալելի դարձնելու թե՛ ՔՊ-ի, թե՛ նրան դրսից հովանավորող արևմտյան ուժերի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել