Օրեր առաջ Սևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորս Իշխան Աբրոյանի մասունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարդենիկցի գյուղատնտես, «Համայնքի զարկերակ» հիմնադրամի նախագահ Արտուշ Խաչատրյանը։

2022թ. մայիսի 6-ին Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել ձկնորսության համար։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ խիստ անբարենպաստ էր եղել՝ քամի, ալիքներ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։

«Մասունքների հետ նաև կոշիկն էր, մայրը հաստատեց, որ որդունն է, իսկ մասունքները տարան դատաբժշկական փորձաքննության, այդպես վերջնականապես հաստատվեց, որ Իշխանին են»,- ասաց Արտուշը։

Այսօր՝ մահից ավելի քան 3 տարի անց, Իշխանը մարմինը հողին կհանձնվի Իշխանավանքի գերեզմանոցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել