Tert.am-ը գրում է.

Մի քանի դիտարկում Վաշինգտոնում կայանալիք առաջիկա հանդիպման մասին։ Նախ ասեմ, որ ի տարբերություն հայկական կողմի՝ ադրբեջանական քարոզչական մամուլը շատ ավելի ակտիվ մեկնաբանություններ է տարածում այս թեմայով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Հիմնական թեզն այն է, թե իբր այս հանդիպումը փաստում է, որ հայկական կողմն ընդունել է Սյունիքով ճանապարհի վարձակալության առաջարկը։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ կարծում, որ դա առհասարակ հնարավոր է և անգամ, եթե Փաշինյանը իրապես ուզենար այդ առաջարկն ընդուներ նա դա կարող էր անել։ Բայց սա էլ մի կողմ, ադրբեջանական հանրային քննարկումներից ելնելով, նրանք չեն դիտարկում որևէ պայմանագրի ստորագրում, բացառությամբ մեկ-երկու նմանատիպ կարծիքի։ Ալիևը շատ ուղիղ է ասել, որ չի գնալու ստորագրման, իրեն պետք է գործընթացի շարունակականություն, քանի որ հենց գործընթացն է ապահովում նրա համար նոր խաղաքարտերի ձեռքբերումը։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ից եկող հնարավոր ճնշումներին, ապա Ալիևը դրանց դիմակայելու լավ փորձ ունի։ Նա հասկացել է՝ քանի դեռ որևէ կողմ գործնական քայլ չի անում իր դեմ, մնացյալը՝ զուտ անհարմար զրույցներ են, կանցնեն, կգնան։ 

Բայց առհասարակ, ես տպավորություն ունեմ, որ ոչ Երևանում, ոչ Բաքվում հստակ չեն պատկերացնում, թե ինչ զարգացումներ են սպասվում Վաշինգտոնում։ Ալիևն, ըստ իս, ունի հստակ օրակարգեր, նա փորձելու է հասնել որոշ ձեռքբերումների «Աբրահամյան համաձայնագրերի», միգուցե ԵԱՀԿ ՄԽ չեղարկման, ինչու չէ նաև 907-րդ բանաձևի և մի շարք այլ թեմաների հարցում։ Առհասարակ, նրա երազանքն էր Թրամփի հետ ուղիղ զրույց ունենալ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել