Իմպիչմենտի գործընթացը ծիծաղելի համարող Մուրազի Բորիկը չի բացառել Նիկոլի կողմից 2026-ի ընտրություններում ծայրահեղ միջոցների կիրառումը, ընդհուպ արյուն թափելն ու նախճիրը. Նիկոլը, ըստ Բորիկի, գնալու է այն ամենին, ինչ որ թույլ կտա նրան ընդդիմությունը:

Բորիկն ակամա խոստովանել է, որ Նիկոլին ընտրություններով հեռացնելը գործնականում անհնարին մի բան է: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ընդդիմությունը հակազդելու Նիկոլին, կամ Բորիկին չաղացնողներն ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, որ կանխեն հնարավոր նախճիրն ու կեղծարարությունները, որոնց Նիկոլն արդեն պատրաստվում է՝ իր իշխանությունը պահողների համար ասենք «տանկեր» գնելով: Ո՞րն է այն գործիքակազմը, որի կիրառմամբ «վոինները» Նիկոլին ստիպելու են չանցնել պոլիտկոռեկտության սահմաններն ու իրենց հետ խոսել «դուք»-ով:

Այս հարցերի պատտասխանները Բորիկն էլ չգիտի, իհարկե, ուղղակի հրամայել են փնովել իմպիչմենտի գոծընթացը, մարդն անում է՝ իր փողը գրպանը դնելով: Բորիկը հարստանում է, Հայաստանը կործանվում, ու իմպիչեմտատյացներից ոչ մեկ ժողովրդին չի բացատրում՝ ինչու Հայաստան դաշինքի պատգամավորներն այդպես էլ չեն ստորագրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել