Tert.am-ը գրում է.
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է իր՝ նախարար նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերը:
Ճշտող հարցին՝ առաջարկ էլ չի ստացե՞լ, Մինասյանը պատասխանեց. «Առաջարկ էլ չի եղել, որովհետև ասել եմ՝ մանդատս որևէ պաշտոնի հետ չեմ փոխելու»:
Ինչ վերաբերում է հարցին, եթե չի նշանակվելու, ինչի՞ համար են նման հրապարակումները, նա նշեց. «Ով մնում է լուսանցքում, իմ նկարով մի բան գրում է»:
Սարիկ Մինասյանը հավելեց, որ եթե համատեղելի առաջարկ լինի կհամաձայնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/07/30/sarik-minasyann/4238602
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



