Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մեղավոր ճանաչեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին` Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով:
Արամ Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ։ Պատժաչափը կորոշվի լրացուցիչ դատական նիստով: Վարույթով լրացուցիչ դատալսումները տեղի կունենան 2025 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ Փաշինյանի ավտոշարասյունը 2022 թվականի ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Սոնա Մնացականյանին, որը հղի էր: Նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում:
Նշենք, որ ամբաստանյալ Արամ Նավասարդյանը մեքենայի վարորդն է, որըտ վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, նա այս 3 տարիների ընթացքում կալանավորված չի եղել:



