Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված էր, ապրում էր Ազատավանում։

Չորս ընկերներով միասին գնացել են ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ահազանգ էր ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։
Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։
Նյութի աղբյուր՝ https://24news.am/nerkin-kyank/430710/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



