Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին և կշարունակի աջակցել Կովկասում հանգստության վերականգնմանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր։
ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում հուլիսի 10-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/07/13/2245964.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



